10 հունիսի 2017 - 13:57 AMT
Հունիսի 4-10-ը հրադադարը խախտվել է ավելի քան 250 անգամ

Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ը:

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր: