Նոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են: Կամուրջն ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող լամպերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին՝ ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։
Նախարարության և Philips Lightin ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով լուսադիոդային լուսատուներով է լուսավորել կամուրջը:
Լույսերի տեղադրման և միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ Philips Lighting ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթևեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն: