10 հունիսի 2017 - 17:23 AMT
Ծաղկաշատում կարկուտ է տեղացել

Հունիսի 10-ին` ժամը 15:04-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով:

Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: