10 հունիսի 2017 - 17:39 AMT
Բասկետբոլի տղամարդկանց Մ20 հավաքականի կազմը հայտնի է

Հուլիսի 14-23-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում տեղի կունենա բասկետբոլի մինչև 20 տարեկան տղամարդկանց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ Միքայել Հակոբյան, Նյու Յորք, ԱՄՆ, Ջասթին Կույումջյան, Լոս Անջելես, ԱՄՆ, Զաքար Դավիդյան, Միլֆորդ, ԱՄՆ,Արամ Արսլանյան, Լոս Անջելես, ԱՄՆ, Գաբրիել Աճեմյան, Լոս Անջելես, ԱՄՆ, Մեթյու Մադոյան, Նյու Յորք, ԱՄՆ, Ռուդոլֆ Հարությունյան, Երևան, Հայաստան, Գեորգի Պոդկոլզին, Մոսկվա, Ռուսաստան, Մաքսիմ Կնյազև, Կրասնոդար, Ռուսաստան, Հայկազ Գրիգորյան, Երևան, Հայաստան, Ստիվեն Էնոք, Նյու Յորք, ԱՄՆ, Մականի Վայթսայդ Քրքորյան, Լոս Անջելես, ԱՄՆ:

Եվրոպայի մինչև 20 տարեկանների տղամարդկանց B դիվիզիոնի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են՝ Բելառուսը, Լեհաստանը, Ֆինլանդիան և Բելգիան: