3 դեկտեմբերի 2007 - 15:01 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկը ամենատրամաբանականն է վերջին 10-15 տարիների ընթացքում
Համանախագահների կազմում փոփոխությունները սարսափելի չեն, քանի որ մեկի փոփոխության դեպքում, նրա մյուս երկու գործընկերները դեռեւս կմնան որոշ ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, լավ է, երբ դիվանագետները յուրաքանչյուր մի քանի տարին մեկ փոխում են գործունեության ուղղվածությունը: «Դա կարեւոր է, քանի որ հակառակ դեպքում մտածելու գործընթացը, ինչպես ասում են, կորցնում է թարմությունը: Այլ կերպ ասած, ես կարծում եմ, որ այժմ մեր թիմը շատ լավ ծանոթ է բոլոր մանրամասներին եւ ունի, այսպես ասած, ռազմավարական տեսողություն: Կարելի է ասել, որ յուրաքանչյուր համանախագահ ստեղծագործելու տարածություն ունի: Ի վերջո, այն, ինչ մենք արեցինք, ի նկատի ունեմ հիմնարար սկզբունքների ցանկը, դա շատ տրամաբանական առաջարկ է: Կարելի է ասել, որ այդ առաջարկը ամենատրամաբանականն է վերջին 10-15 տարիների ընթացքում: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դիվանագետ, որը կզբաղվի այդ հարցով, կընդունի այդ առաջարկները, քանի որ դրանք չափազանց տրամաբանական են, հաղորդում է Day.az-ը: