12 հունիսի 2017 - 09:25 AMT
Պուերտո Ռիկոյի բնակիչները կողմ են քվերակել ԱՄՆ կազմում ներառվելուն

Պուերտո Ռիկոյի բնակիչները հանրաքվեի ժամանակ քվերակել են կղզու համար նոր քաղաքական կարգավիճակի օգտին՝ կողմ արտահայտվելով, որպեսզի երկիրը ներառվի ԱՄՆ կազմում ու դառնա 51-րդ նահանգը:

Տեղացիներին առաջարկվել է երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ 3 տարբերակ՝ ԱՄՆ նահանգ, ազատ ասոցացված տարածք կամ չներառված տարածք, որն այժմ իրենից ներկայացնում է Պուերտո Ռիկոն, հաղորդում է Reuters-ը:

Քվերակողների 97%-ը կողմ է արտահայտվել, որպեսզի կղզին պաշտոնապես ներառվի Միացյալ Նահանգների կազմում, մնացած 1.5 և 1.32%-ները քվերակել են 2-րդ և, համապատասխանաբար, 3-րդ տարբերակների օգտին:

Այժմ հանրաքվեի արդյունքները պետք է իրավաբանորեն ամրագրվեն Կոնգրեսի կողմից: Աղբյուրը հավելում է, որ Միացյալ Նահանգների արդարադատություն նախարարությունը չէր աջակցել հանրաքվեի անցկացմանը:

Photo. REUTERS/Alvin Baez