12 հունիսի 2017 - 09:54 AMT
Ուկրաինա-ԵՄ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է մտել

Հունիսի 11-ից Ուկրաինա-ԵՄ առանց մուտքի արտոնագրի ռեժիմն ուժի մեջ է մտել, և հենց առաջին օրը Ուկրաինայի ավելի քան 1400 քաղաքացի մեկնել է ԵՄ երկրներ: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ սահմանին հերթեր չեն եղել, հաղորդում է Ռիա նովոստին:

Աղբյուրի հաղորդմամբ, մեծամասնությունը ԵՄ են գնացել ուկրաինա-լեհական սահմանով:

Ուկրաինայի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդել Շենգենի գոտու երկրներում: Կես տարում նրանք կարող են 90 օր մնալ ԵՄ տարածքում՝ զբոսաշրջային, գործարար և ընտանեկան նպատակներով: