3 դեկտեմբերի 2007 - 15:28 AMT
Թուրքերը գլոբալ սպառնալիք են տեսնում ի դեմս ԱՄՆ-ի
Թուրքերը գլոբալ սպառնալիք են տեսնում ի դեմս ԱՄՆ-ի: Ինչպես ցույց են տալիս ինը երկրներում Angus Reid Strategies-ի անցկացրած հարցման «շշմեցուցիչ» արդյունքները, Թուրքիայի բնակչության 66 տոկոսը որպես հիմնական գլոբալ սպառնալիք է ընկալում ԱՄՆ-ին: Միայն 1 տոկոսն է սպառնալիք տեսնում Իրանի եւ Իրաքի կողմից, եւ 3 տոկոսից քիչ մարդիկ որպես սպառնալիք են ընկալում Իսրայելը, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: