4 դեկտեմբերի 2007 - 15:06 AMT
Իրաքում խաղաղապահ առաքելության երկարաձգման մասին առաջարկությունը հավանություն է ստացել Հայաստանի խորհրդարանում
Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջակությանը Իրաքում հայ խաղաղապահ առաքելության ժամանակաշրջանի երկարաձգման հարցով: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանի նիստին «կողմ» քվեարկել է 79 պատգամավոր, «դեմ»` 10 եւ 11-ը ձեռնպահ են մնացել: Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի խոսքերով, հայ «երկնագույն սաղավարտների» առաքելության երկարաձգումը երրորդ անգամ պայմանավորված է Իրաքում Հայաստանի կողմից մարդասիրական առաքելության իրականացման անհրաժեշտությամբ: Հայ զինվորականները մասնակցում են Իրաքի խաղաղապահ առաքելությանը լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից, հաղորդում է Regnum-ը: