Հունիսի 13-ից մինչև օգոստոսի 31-ը .AM և.հայ տիրույթներում մեկ դոմենի գրանցումը ռեզիդենտ հաճախորդների համար կարժենա 1 տարվա համար 8.000 դրամ՝ նախկին 12.000 դրամի փոխարեն:
Իսկ ոչ ռեզիդենտ օգտատերերի համար դոմենի գրանցումը կարժենա 12.000 դրամ՝ նախկին 20.000 ՀՀ դրամի փոխարեն, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:
Դոմենը գրանցելու համար հարկավոր է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: