Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում 27-հարկանի շենքի բռնկման հետևանքով առաջացած հրդեհից նաև զոհվածներ կան: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Դենի Քոթոնը:
Զոհերի թիվը դեռ հստակ չէ: Ըստ Քոթոնի, բռնկման պատճառը ևս դեռ հայտնի չէ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:
Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Շենքում մոտ 120 բնակարան կա, և հրդեհի բռնկման պահին ներսում բազմաթիվ քաղաքացիներ են եղել: