Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է թենիսի Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը:
Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից:
Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը և Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մրցաշարը կշարունակվի մինչև հունիսի 17-ը: