14 հունիսի 2017 - 13:11 AMT
Արցախում մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար է անցկացվելու

Արցախի Հանրապետության ուշու քունգ ֆուի ֆեդերացիան հունիսի 17-ին Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում Հայաստանի և Արցախի տիտղոսակիր մարզիկների մասնակցությամբ կազմակերպում է մենապայքարային մարզաձևերի պորֆեսիոնալ մրցաշար:

Այս մասին ասել է կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

«Մրցույթի նպատակն է գյուղերում տարածել և զարգացնել սպորտային տարբեր մարզաձևեր: Մրցաշարին մրցանակային տեղեր գրավածները կպարգևատրվեն գավաթներով, դրամական պարգևներով և պատվոգրերով: Ի դեպ, արդեն 2 տարի է, ինչ Նոր Շենում անվճար գործում է սանդա-ուշուի խմբակ»,-նշել է Դ. Գրիգորյանը:

Մրցաշարին մասնակցելու է 20 մարզիկ: