14 հունիսի 2017 - 14:32 AMT
Հայաստանում է Տաջիկստանի նախագահը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ռահմոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Էմոմալի Ռահմոնը Հայաստան է ժամանել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը