14 հունիսի 2017 - 21:46 AMT
Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Կարյակինին

Ստավանգերում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Նույն փուլում Վլադիմիր Կրամնիկն առավելության է հասել Մագնուս Կարլսենի, Անիշ Գիրին՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ։

Լևոն Արոնյանը 5 միավորով գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը։

Մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: