15 հունիսի 2017 - 12:21 AMT
Facebook-ի մեկնաբանությունների GIF-երն այսուհետ հասանելի կլինեն բոլոր օգտատերերին

Ֆեյսբուքյան մեկնաբանությունների GIF-երն այսուհետ հասանելի կլինեն բոլոր օգտատերերին: Կորպորացիան այդպես է որոշել նշել ձևաչափի 30-ամյակը: Առաջին անգամ անիմացված պատկերները ներկայացրել էր CompuServe-ը 1987-ին: Նոր գործառույթը փորձարկվել է 3 ամիս: Կոճակը թույլ է տալիս անիմացիա ներդնել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Giphy-ը և Tenor-ը: Կոճակին սեղմելիս օգտատերին առաջարկվում են առավել տարածված անիմացված պատկերները:

Ֆեյսբուքը սկսեց աշխատել GIF-երով 2 տարի առաջ: Մինչ օրս օգտատերերը պետք է GIF-ի հղումը տեղադրեին, որը գտնվում է կողմնակի սերվերում: Հատկապես օգտակար կլինի կոճակը սոցցանցի բջջային տարբերակում:

2016-ին օգտատերերը 13 մլրդ GIF-եր են ուղարկել Messenger, իսկ 2017-ի Ամանորի գիշերը ուղարկվել է 400 մլն, հայտնում է therunet.com-ը ընկերության բլոգի վրա հղումով: