15 հունիսի 2017 - 16:51 AMT
Դադիվանքի փոքր գմբեթով եկեղեցին կվերականգնվի

Կվերականգնվի Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Արցախում հետաքրքիր նախագիծ է մեկնարկում:

Գրառման մեջ նշվում է, որ առավելագույն ուշադրություն է հատկացվելու պատմական տեսքին ու ատրիբուտներին: «Հիմնական գաղափարը ռեստավրացիայի իդելականին մոտ մոդել ստեղծելն է, որպեսզի հետագայում նման միտք ունեցողներն առաջնորդվեն այս սկզբունքներով ու չափանիշներով »,-ասվում է գրառման մեջ:

Աբրահամյանը նշել է, որ գաղափարը մի քանի ամիս առաջ է ծնվել, և ճարտարապետների խումբն արդեն սկսել է նախագծման աշխատանքները: