15 հունիսի 2017 - 16:28 AMT
Չարենցավանում երկրաշարժ է զգացվել

Հունիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 13:34-ին արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ՝ Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք։

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.470 և արևելյան երկայնության 44.720 աշխարհագրական կոորդինատներով:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չարենցավան քաղաքում 3 բալ ուժգնությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: