ՌԴ նոր սպառազինությունն ու ռազմատեխնիկան փորձարկվում են Սիրիայի մարտական պայմաններում և դրանց կիրառման մեծ փորձ է ձեռք բերվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ռուսաստանցիների հարցերին:
Հունիսի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուղիղ գծի շրջանակում, որն անցնում է արդեն 15-րդ անգամ, պատասխանում է ռուսաստանցիների հարցերին:
«Հսկայական օգուտ ստացավ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրը: Նորագույն զինատեսակների կիրառումը թույլ տվեց հասկանալ, թե ինչպես է այն աշխատում մարտական պայմաններում, և անհրաժեշտ շտկումներ անել: Մենք առանց այդ էլ գիտեինք, որ դա լավ զենք է »,-ասել է Պուտինը: Ըստ նրա, ձեռնարկությունների ներկայացուցիչները մեկնում են Սիրիա, շտկումներ են անում ռազմատեխնիկայի և զինատեսակների մեջ՝ կախված դրանց արդյունավետությունից մարտական պայմաններում:
«Կարող եմ ասել, որ այդպիսի փորձը ՌԴ ԶՈւ համար կարելի է առանց չափազանցության անգին համարել»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական զորքերը տեղակայվել են Սիրիայում 2015-ին: 2015-ի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: