16 հունիսի 2017 - 13:34 AMT
Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ:

Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն:

Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-նթույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել համացանցի օգնությամբ:

Նմանատիպ մեսենջերների շարքում, աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած Zangi մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։