16 հունիսի 2017 - 18:47 AMT
Բռնցքամարտի ԵԱ. Պայքարը սկսում է Գուրգեն Հովհաննիսյանը

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունիսի 16-ին տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունը: Նույն օրը Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս կգա միայն գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի սերբ Վլադան Բաբիչը, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 փուլից:

Հունիսի 17-ին պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մանասյանը կմրցի Թուրքիայի, իսկ Մարգարյանը՝ Շոտլանդիայի ներկայացուցչի հետ: