16 հունիսի 2017 - 21:52 AMT
Հակառակորդի կրակից ՊԲ 3 զինծառայող է զոհվել

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ:

Միջադեպի հետևանքով զոհվել են զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից: