17 հունիսի 2017 - 11:05 AMT
Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը համաշխարհային վարկանիշում

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Լևոն Արոնյանը Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն է դարձել: Գերմրցաշարում Արոնյանը 4 անընդմեջ հաղթանակ էր տարել ու զբաղեցրել առաջին հորիզոնականը ժամանակից շուտ: