17 հունիսի 2017 - 11:25 AMT
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ն

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով:

Մեր մարզիկը առավելության է հասել սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի 18-ին պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Կարդացեք նաև՝Լևոն Արոնյանը՝ Norway Chess-ի հաղթող