7 դեկտեմբերի 2007 - 18:30 AMT
Դեկտեմբերի 8-ից 11-ը դադարեցվելու է ռուսական գազի մատակարարումը Հայաստան
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի ծրագրային նորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-ից 11-ը դադարեցվելու է ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը իրականցվելու է Աբովյանի շրջանի գազի պահեստավորման ստորգետյա կայանի հաշվին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Աբովյանի ԳԶՊ-ն հանդիսանում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից մեկը: Այն ստեղծվել է 1962 թվականին 800-1000 մ խորության վրա եւ այսօր հնարավորություն է ընձեռում այնտեղ պահեստավորել 110 մլն. խորանարդ մետր գազ: ԳՏՀ օբյեկտների խափանման ժամանակ, այդ կայանը, անկախ տարվա եղանակից, ի վիճակի է գազով ապահովել կարեւորագույն սպառողներին 1-1,5 ամիսների ընթացքում: