17 հունիսի 2017 - 14:11 AMT
Հունիսի 18-20-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5°-ով

Հանրապետության տարածքում հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: