17 հունիսի 2017 - 15:19 AMT
ՀՀ 9 պատանի ձյուդոիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը հունիսի 18-28-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում:

Պատանի ձյուդոիստները պատրաստվում են հունիսի 30-ից հուլիսի 2-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ Oլիմպավանում կմարզվի 13 ձյուդոիստ, սակայն աշխարհամասի առաջնությանը կմասնակցի նրանցից միայն ինը` Յուրի Իսրայելյանը, Երվանդ Ներսիսյանը (երկուսն էլ` 50 կգ քաշային կարգ), Սևակ Սարգսյանը, Դավիթ Նիկողոսյանը (երկուսն էլ` 55 կգ), Տիգրան Յաղուբյանը (60 կգ), Ռոբերտ Թորոսյանը (66 կգ), Սամվել Գևորգյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) և մեկ աղջիկ` Նունե Նազարյանը (48 կգ):