17 հունիսի 2017 - 15:21 AMT
Առաջնագծում զոհված Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է մեդալով

Հունիսի 17-ին առաջնագծում հակառակորդի կրակոցից զոհված Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է մեդալով:

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք: