17 հունիսի 2017 - 15:57 AMT
Հեծանվորդները նոր գլխավոր մարզիչ ունեն. Պատրաստվում են ԵԱ-ին

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականն առաջիկա կարևոր մրցաշարերին կպատրաստվի նոր մարզչի ղեկավարությամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը։

Ավելի վաղ այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն հեռացել էր Արմեն Գյոզալյանը։

Հայ հեծանվորդները հուլիսի 18-23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում հանդես կգան հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում, որից հետո կմեկնեն Կոտ դՙԻվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին։

Իսկ հունիսի 16-ին մեր մարզիկները մեկնարկել են հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Կարդացեք նաև՝ ՀՀ 9 պատանի ձյուդոիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը