17 հունիսի 2017 - 16:54 AMT
Երևանի վարորդներից կվերցնեն աչքուլունքները՝ խաչեր բաժանելով

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները հունիսի 18-ին կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը:

Երիտասարդները նախ կհավաքվեն Նոր Նորքի Ս.Աստվածածին եկեղեցում, երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի:

Ապա Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտակա կանգառներից մինչև Նոր Նորքի թաղապետարանի մոտակա կանգառներ խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները: