17 հունիսի 2017 - 17:12 AMT
Արցախում վիրավորված երկու զինվորը տեղափոխվել են Երևան

Հունիսի 16-ին Արցախում երկու զինծառայող է վիրավորվել: Նրանց՝ Երևան տեղափոխելու տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ին հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկուսի վիճակն էլ ծանր է», -ասել է Հովհաննիսյանը:

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: