19 հունիսի 2017 - 15:05 AMT
Ռեփեր Jay Z-ն նոր ալբոմ կթողարկի

Ամերիկացի ռեփ կատարող Շոն Քարթերը, որն առավելապես հայտնի է որպես Ջեյ Զի (Jay Z), հայտարարել է ստուդիական նոր «4:44» ալբոմի թողարկման մասին:

Երաժիշտը հունիսի 19-ին Tidal սթրիմինգային ծառայությունում հատված է հրապարակել Adnis երգի տեսահոլովակից, գրում է Lenta.ru-ն:

Ձայնասկավառակի թողարկումը նախատեսված է հունիսի 30-ին:

Հունիսի 18-ին արտիստն ու նրա կինը՝ Բեյոնսեն, երվորյակներ են ունեցել: Մայիսին Ջեյ Զին երկրորդ տեղն է զբաղեցրել ամենահարուստ ռեփերների վարկանիշում ըստ Forbes-ի՝ զիջելով հիփ հոփ կատարող Շոն Քոմբսին: Նա 12 ալբոմ ունի որպես մենակատար: