10 դեկտեմբերի 2007 - 14:39 AMT
Խավյեր Սոլանան հուսով է, որ ընդհանուր դիրքորոշում կմշակվի Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ
Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան հույս է հայտնել, որ այդ տարածաշրջանային կազմակերպության անդամ երկրները կհաղթահարեն տարաձայնությունները Կոսովոյի խնդրի շուրջ: «Ես կարծում եմ, որ ԵՄ-ում մենք մոտենում ենք ընդհանուր դիրքորոշման»,-ասել է նա լրագրողներին ԵՄ Խորհրդի շենք ժամանելուն պես, որտեղ երկուշաբթի բացվում է ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի նաեւ Կոսովոյի կարգավիճակի հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: