20 հունիսի 2017 - 12:36 AMT
ՆԱՍԱ-ն Երկրի նման 10 էկզոմոլորակ է հայտնաբերել

ՆԱՍԱ-ն հրապարակել է «Քեփլեր» տիեզերական զոնդի դիտարկման նոր կատալոգը: Գիտնականները 10 նոր էկզոմոլորակ են հայտնաբերել, որոնք չափերով համեմատելի են Երկիր մոլորակիր հետ և գտնվում են իրենց աստղերի գոտում:

Ընդհանուր առմամբ մասնագետներին հաջողվել է հայտնաբերել 219 նոր մոլորակ, իսկ ընդհանրապես կա էկզոմոլորակի թեկնածու ավելի քան 4.000 մոլորակ, որոնցից հաջողվել է ստուգել միայն 2.300-ը: Ընդամենը 50-ն ունի Երկրի հետ համեմատելի չափեր, իսկ 30-ն արդեն հաստատված է, գրում է Lenta.ru-ն:

Կատալոգում հավաքված են «Քեփլեր» տիեզերական զոնդի դիտարկման առաջին 4 տարում հավաքված նյութերը: «Այդ մանրակրկիտ հավաքված կատալոգը հիմք է հանդիսանում աստղագիտության ամենագլխավոր հարցերից մեկի հստակ պատասխանը ստանալու համար՝ Երկիր մոլորակի նման քանի մոլորակ կա գալակտիկայում»,-հայտարարել է կատալոգը վարող Սյուզան Թոմփսոնը:

Ապրիլին աստղագետների միջազգային խումբը հայտնաբերեց LHS 1140b էկզոմոլորակը, որը գիտնականներն ապրելու համար պիտանի են համարում, ավելի քան Proxima b-ն կամ TRAPPIST-1 համակարգի մոլորակները: