Երևանում հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Հանրապետության տարածքում հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին սպասվում է հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: