20 հունիսի 2017 - 14:59 AMT
Jay Z-ն փոխում է անունը. Բոլոր տառերը կգրվեն Caps Lock-ով

Ամերիկացի ռեփ կատարող Շոն Քարթերը, որն առավելապես հայտնի է որպես Ջեյ Զի (Jay Z) փոփոխություն է կատարել իր բեմական անվան մեջ՝ այսուհետ նա հանդես կգա որպես JAY-Z:

Սա առաջին անգամը չէ, որ ռեփերը փոխում է իր կեղծանունը: Նախկինում նա գծիկով էր գրում անունը, հետո հրաժարվեց դրանից, երբ թողարկեց 12-րդ Magna Carta Holy Grail ալբոմը:

Նոր գրելաձևում գծիկը վերադարձել է, իսկ բոլոր տառերը կգրվեն մեծատառերով: Պատճառները չեն նշվում, գրում է Lenta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով:

Հունիսի 19-ին երաժիշտը հայտարարեց ստուդիական նոր «4:44» ալբոմի թողարկման մասին:

Հունիսի 18-ին արտիստն ու նրա կինը՝ Բեյոնսեն, երվորյակներ են ունեցել: Մայիսին Ջեյ Զին երկրորդ տեղն է զբաղեցրել ամենահարուստ ռեփերների վարկանիշում ըստ Forbes-ի՝ զիջելով հիփ հոփ կատարող Շոն Քոմբսին: Նա 12 ալբոմ ունի որպես մենակատար: