ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է արգելի զբոսաշրջային ուղևորությունները Հյուսիսային Կորեա:
«Իմ մտքերն ու աղոթքները Վոմբիեր ընտանիքի հետ են: Վերջին 18 ամսում նրանք անհավանական ցավ ու տառապանք են կրել, և այդ ամենը միայն այն պատճառով, թե իրենց որդին իբր ինչ-որ պաստառ է հանել հյուրանոցի պատից Հյուսիսային Կորեայում: Հուսով եմ, որ մի օր նրանք կկարողանան հաշտվել այդ անիմաստ սպանության հետ և խաղաղություն գտնել»,-ասել է Ռոյսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, 22-ամյա ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը, որը 17 ամիս է անցկացրել հյուսիսկորեական բանտում, մահացել է հիվանդանոցում բանտից ազատվելուց մի քանի օր անց: Նա մահացել է՝ դուրս չգալով կոմայից:
Ռոյսը հավելել է, որ զբոսաշրջության քարոզչությունը գրավում է մարդկանց և դրդում Հյուսիսային Կորեա այցելել: «ԱՄՆ-ն պետք է արգելի զբոսաշրջային ուղևորություններն այդ երկիր»,-ասել է նա:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են ԱՄՆ քաղաքացիների կողմից ԿԺԴՀ այցերի իրավաբանական արգելք սահմանելու հարցը:
2016-ի մարտին Վոմբիերին դատապարտել էին 15 տարվա տաժանակիր աշխատանքների Հյուսիսային Կորեայի հյուրանոցում քարոզչական բնույթի պաստառը պոկելու համար:
2017-ի հունիսի 13-ին կոմայից մեջ ընկած ուսանողին ազատեցին բանտից ու տարհանեցին: Ըստ Հյուսիսային Կորեայի իշխանությունների, ուսանողը բոտուլիզմով է հիվանդացել և կոմայի մեջ ընկել քնաբեր ընդունելոց հետո: ԱՄՆ-ում հայտնաբերվեց, որ նրա ուղեղի բջիջների մեծ մասը մեռած