20 հունիսի 2017 - 17:43 AMT
Fly Project-ը համերգ կտա Երևանում. Մուտքն ազատ է

Հայտնի Fly Project երաժշտական խումբը համերգով հանդես կգա Երևանում: Ռումինացի երաժիշտների երևանյան համերգը կկայանա հուլիսի 20-ին:

Համերգը բացօթյա կլինի, իսկ մուտքն ազատ:

Խումբը համերգ կտա «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի տարածքում: Համերգի սկիզբը 20:00-ին է:

Դա Fly Project խմբի առաջին ելույթը չի լինի Հայաստանում: Առաջին անգամ երաժիշտները Երևան են այցելել 2015-ի օգոստոսի 28-ին Most Wanted Tour շրջագայության շրջանակում: