20 հունիսի 2017 - 23:01 AMT
Մոսկվան Ղրղզստանին $240 մլն վարկ կների

Ռուսաստանի ու Ղրղզստանի ֆինանսների նախարարներ Անտոն Սիլուանովն ու Ալիկբեկ Ջապարովը ստորագրել են 240 մլն ռուսական վարկի հարցի համաձայնագրի արձանագրությունը: Համաձայն պայմանավորվածության, ՌԴ-ն կների Ղրղզստանին վարկը:

ՌԲԿ-ի փոխանցմամբ, ստորագրության արարողությունը տեղի է ունեցել 2 երկրների նախագահների ներկայությամբ Կրեմլում:

Անտոն Սիլուանովը նշել է, որ համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ կմնի Պետդումայում վավերացվելուց հետո: