21 հունիսի 2017 - 10:47 AMT
Հայ ծանրորդները՝ երիտասարդական ԱԱ-ում. Հովհաննիսյանն ու Մկրտչյանը 1-ին տասնյակում են

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հունիսի 20-ին պայքարի մեջ են մտել հայ մարզիկները:

85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+185) Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախը:

Հունիսի 21-ին՝ կանանց մրցապայքարում, 75 կգ քաշային կարգում հանդես կգա Սոնա Պողոսյանը:

Կրադացեք նաև՝ ԵԱ. Կարեն Տոնականյանը 1/4-րդ եզրափակչում է