Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):
Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հունիսի 20-ին պայքարի մեջ են մտել հայ մարզիկները:85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+185) Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախը: