Մեծ ֆիզիկոս Ալբերտ էյնշտեյնի նամակները բանաձևերով, Աստծո և քաղաքականության մասին դատողություններով վաճառվել են աճուրդում $210.000-ով, բազմակի անգամ գերազանցելով աճուրդի կազմակերպիչների սպասելիքները:
Մեծ գիտնականի ստորագրությամբ 6 օրիգինալ մենքենագիր նամակները գրվել են 1950-ականների սկզբին և հասցեագրված են գիտնականներ Դևիդ Բոմին և Մաքս Բորնին:
Երուսաղեմի Winners աճուրդի տունը մտադիր էր վաճառել նամակները 33-44.000 դոլարով, սակայն միայն Բոմին հասցեագրված նամակի համար գնորդը վճարել է 84.000 դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նոբելյան մրցանակակիր Բորնին հասցեագրված նամակում նա դատողություններ է անում քաղաքականության մասին: «Դու դեռ հիշո՞ւմ ես, թե ինչպես մոտ 25 տարի առաջ մենք միասին տրամվայով գնում էինք Ռայխսթագի մոտ, վստահ, որ կարող ենք վերածել այնտեղ նստած տղաներին ազնիվ ժողովրդավարների: Որքան միամիտ էինք...Կարող եմ միայն ծիծաղել՝ հիշելով դա»,-գրել է էյնշտեյնը 1944-ին:
«Երկուսս էլ չէինք հասկանում, թե որքան շատ բան կա նստած ողնուղեղում գլխուղեղի համեմատ և որքան ավելի ամուր կառչած: Դա պետք է նկատի ունենալ, թույլ չտալու համար, որ անցյալի ողբերգական սխալները կրկնվեն»,-ասված է նամակում:
Ալբերտ Էյնշտեյնը հարաբերականության տեսության հիմնադիրն է, տեսություն, որը իսկական հեղաշրջում կատարեց XX դարի ֆիզիկայում: Էյնշտեյնի անվան հետ են կապված մի քանի օրենքներ ու երևույթներ: Նրա անունով են կոչվել Մենդելեևի աղյուսակի 99-րդ տարրը՝ Էյնշտեյնիումը, և էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիայի միավորը:
Նա ստեղծել է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծ ավանդ ներդրեց չափազանց փոքր մասնիկների (ինչպիսիք, օրինակ, էլեկտրոններն ու պրոտոններն են) վարքագծի տեսությունում (քվանտային տեսություն): Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և Տիեզերքի կառուցվածքը: