21 հունիսի 2017 - 15:03 AMT
Մեծ Բրիտանիայի ՊՆ ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

Երևանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական նվագախումբը:

Ռազմական նվագախումբը հունիսի 23-ին բացօթյա համերգ կտա Ազատության հրապարակում: Համերգի սկիզբը 19:00-ին է:

Հունիսի 21-ին նվագախումբը վարպետության դասընթացներ է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում հյուրերը բուհի ուսանողների հետ համատեղ հանդես են եկել նաև համերգով, ասվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մամուլի հաղորդագրության մեջ: