21 հունիսի 2017 - 18:18 AMT
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է հունգարացի Ռիչարդ Կովաչին:

Հայ բռնցքամարտիկը մտել է կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Հունիսի 21-ի երեկոյան ռինգ դուրս կմտնի նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի 19-ին 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

Հունիսի 20-ին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվել են 1/8 եզրափակչում: