Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն է կրել:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Եզրափակչի համար մենամարտը կկայանա հունիսի 23-ին։
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։
Հունիսի 20-ին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվել են 1/8 եզրափակչում: