22 հունիսի 2017 - 12:19 AMT
ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնում է Մոսուլում երեխաների զանգվածային սպանությունների մասին

Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները սպանում են այն ընտանիքների երեխաներին, որոնք մտադիր են հեռանալ Մոսուլից: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը:

«Նրանք օգտագործում են երեխաներին որպես պատերազմելու միջոց՝ թույլ չտալու համար մարդկանց հեռանալ քաղաքից: Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, թե որքան աղետալի է այդ պատերամզը»,-ասել է Իրաքում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիթեր Հոքինսը:

Նա հայտնել է, որ կազմակերպությունը փաստացի ապացույցներ ունի, որ ջիհադականներըւ սպանում են երեխաներին՝ ահաբեկելու համար մարդկանց և կասեցնելով նրանց փախուստը Մոսուլից:

Ըստ հիմնադրամի տվյալների, 2014-ից ի վեր ԻՊ կողմից Իրաքի տարածքի մեկ երրորդի բռնազավթումից հետո երկրում 1075 երեխա է մահացել, ավելի քան 1100-ը վիրավորվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ավելի քան 100.000 մարդ Մոսուլի պատմական հատվածում ծուղակի մեջ է հայտնվել: «Իսլամական պետության» գրոհայինները մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան: Այդ մասին Ժնևում հայտարարել է Իրաքում ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն:

Ընթերցեք նաև.Պայթեցվել է Մոսուլի պատմական մզկիթը. ԻՊ-ն և ԱՄՆ-ն միմյանց են մեղադրում