ՌԴ-ն բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Սիրիայի խաղաղված տարածքներ երկիրների զինվորական ստորաբաժանումներ ուղարկելու հարցով:
Այս մասին է հայտարարել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա, ու միաժամանակ ընթանում են քննարկումներ Թուրքիայի հետ:
Բանակցությունների փաստը հաստատել է նաև Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը:
«Քննարկվում են տարբերակներ` ով որտեղ կգնա, քանի զինվոր ու ուր կտեղակայի, 300 թե 500 զինվոր է պետք: Հուլիսին Աստանայում այդ հարցերը կոնկրետ կքննարկենք», — ասել է նա:
Ղազախստանն ու Ղրղզստանը ՌԴ, ՀՀ, Տաջիկստանի ու Բելառուսի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամներ են: Դաշինքի այլ անդամների, այդ թվում` ՀՀ հետ Սիրիա զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ բանակցությունների մասին չի հայտարարվել: