Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Դալալյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։
Աշխարհի չեմպիոն է դարձել չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։
Հունիսի 23-ին +105 կգ քաշային կարգում պայքարը կսկսի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հունիսի 22-ին 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի է արժանացել հրում վարժությունում (205 կգ):
աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):