Աշխարհում մեկ քառորդ միլիարդ մարդ ապօրինի հոգեակտիվ նյութեր է ընդունում, 29,5 մլն տառապում է լուրջ հիվանդություններից և խանգարումներից, ամեն տարի թմրամոլությունից առնվազն 190.000 մարդ է մահանում: Այդ է վկայում ՄԱԿ թմրանյութերի և հանցավորության վարչության հրապարակած համաշխարհային զեկույցը թմրանյութերի մասին:
Թմրանյութեր օգտագործող և թմրանյութերից կախվածութւուն ունեցող մարդկանց քանակի մասին տվյալները 2017-ի զեկույցում ներկայացված են ըստ 2015-ի վիճակագրության և գրեթե չեն տարբերվում UNODC2016-ի տվյալներից՝ 247.000 մլն օգտագործող և 29 մլն հիվանդություններից տառապող:
Թմրամոլությունից տառապող միայն յուրաքանչյուր 6-րդ մարդն է բուժօգնություն ստանում, գրում է Deutsche Welle-ն:
Գլխավոր վտանգը հեպատիտ C-ն է ներկայացնում. Ներարկման միջոցով թմրանյութ օգտագործող 12 մլն մարդուց 6.1 մլն հեպատիտով է տառապում, 1,6 մլն՝ ՄԻԱՎ-ով:
Այսպես կոչված հոգեբանորեն ակտիվ նոր նյութերի քանակը սև շուկայում 5 տարում գրեթե կրկնապատկվել է՝ 483 անվանում 2012-ի 260 դիմաց: Այդ նյութերը խսիտ վտանգավոր կարող են լինել, քանի որ հստակ չէ դրանց ազդեցության սխեման և չափաբաժինները: