Տասնյակ մարդկանց կյանք խլած ուժեղ հրդեհը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում բռնկվել է անսարք սառնարանի պատճառով: Այդ մասին հայտարարել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ֆիոնա Մաքքորմեկը:
«Հրդեհը բռնկվել է Hotpoint սառնարանի պատճառով»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ըստ նրա, խոսքը FF175BP մոդելի սառնարանի մասին է, այժմ արտադրող ընկերությունը փորձաքննություն է իրականացնում:
Մաքքորմեկն ասել է, որ ոստիկանությունն ակտիվ գործակցում է էներգետիկայի դեպարտամենտի հետ: «Մենք գիտենք, որ միտումնավոր հրկիզում չի եղել, նաև գիտենք, որ այդ տիպի սառնարանները երբեք վաճառքից չեն հանվել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա խնդրել է քաղաքացիներին, որոնք տեղեկություններ կամ լուսանկարներ ունեն պատահարի վայրից, ներկայացնել դրանք ոստիկանությանը:
Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի:
Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի:
Ընթերցեք նաև.Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից